ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Գունավոր հեղափոխություն»՝ ԵՊՀ-ո՞ւմ

«Գունավոր հեղափոխություն»՝ ԵՊՀ-ո՞ւմ
21.01.2014 | 00:55

Ըստ news.am կայքի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի երկու դասախոսներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով ամբիոնում ստեղծված իրավիճակին և արաբերենի ու արաբերեն դասավանդող մասնագետների նկատմամբ վերաբերմունքին: Ամբիոնում ստեղծված իրավիճակը նրանք պայմանավորել են ամբիոնի վարիչի՝ գունավոր հեղափոխությունների նկատմամբ համակրանքով, որով էլ նա առաջնորդվում է իբր՝ մասնագետներին նախապատվություն տալիս:

irates.am-ը փորձեց մանրամասներ իմանալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս Արայիկ Հարությունյանից: Վերջինս մեր զրույցում նշեց, որ առաջիկայում այդ մասին կտարածեն հաղորդագրություն:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ